Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

The Telegraph. Ռուսաստանին սպառնում է ֆինանսական ճգնաժամ ՈՒկրաինայի պատճառով

The Telegraph. Ռուսաստանին սպառնում է ֆինանսական ճգնաժամ ՈՒկրաինայի պատճառով
21.02.2014 | 13:02

Ռուսաստանին սպառնում է ֆինանսական ճգնաժամ, քանի որ ՈՒկրաինայում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, գրել է The Telegraph-ը:
Պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանին ուկրաինական դեֆոլտից սպասվում են մեծ կորուստներ կամ մշտապես մեծացող ծախսեր՝ ՈՒկրաինայի տնտեսության մեջ «ներարկումների» համար: ՈՒկրաինայում քաղաքացիական հակամարտության կտրուկ սրումը և ռուսական ռազմական միջամտության մտավախությունը դարձան ֆինանսական ցնցումների նախադրյալներ, որոնք անցան ամբողջ Արևելյան Եվրոպայով մեկ՝ տարածաշրջանը վերածելով ձևավորվող ֆինանսական ճգնաժամի նոր կենտրոնի:
Ռուսական ռուբլին ռեկորդային մակարդակով նվազել է եվրոյի փոխարժեքի համեմատ՝ վերջին օրերին բացասական ազդեցություն թողնելով Լեհաստանում, Հունգարիայում, Ռումինիայում: Danske Bank-ի ներկայացուցիչ Լարս Քրիսթենսենի խոսքերով՝ Ռուսաստանում տեղի ունեցողը հիշեցնում է 2008 թ. Վրաստանում տեղի ունեցող պատերազմի ժամանակները: Շուկաներում գնագոյացումը կատարվում է ռուսական միջամտության վտանգի ֆոնին:
Societe Generale ֆինանսական և բանկային ծառայություններ մատուցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչ Ռեգիս Շատելիեն կարծում է, որ ՈՒկրաինայում դեֆոլտի վտանգը մեծ է՝ հաշվի առնելով երկրի 60 միլիարդ դոլարի պարտքը, ինչը վարկային շոկ կառաջացնի ռուսական բանկերում:

Դիտվել է՝ 1633

Մեկնաբանություններ